Բարի օր Հասարակություն 

Մարկ Ցուկերբերգին փորձում են հեռացնել Ֆեյսբուքի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից

analitik.am

Facebook-ի բաժնետերերը կրկին փորձում են ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգին հեռացնել տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք TASS-ից: Նշվում է, որ այդ առաջարկը տեղ է գտել ծանուցման մեջ, որն ուղարկվել է ԱՄՆ բորսաների և արժեթղթերի դաշնային հանձնաժողովին:

«Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը նախագահում է տնօրենների խորհուրդը 2012 թվականից: Երկրորդ դասի բաժնետոմսերին տիրանալու իրավունքը նրան վերապահում է քվեարկող բաժնետոմսերի մոտ 60 տոկոսը՝ նույնիսկ մեկ անկախ տնօրենի առկայության դեպքում խորհրդին թողնելով սահմանափակ հնարավորություն Ցուկերբերգի իշխող լիազորությունները վերահսկելու»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ընկերության կարծիքով՝ այդ հանգամանքը թուլացնում է Facebook-ի ղեկավարությանը  և նրա կառավարման նկատմամբ հսկողությունը:

Նույն շարքից