Բարի օր Հասարակություն 

#SutNikol նախաձեռնության անդամների հետ ամեն ինչ կարգին է. Նարեկ Սամսոնյան

analitik.am

«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

#SutNikol նախաձեռնության անդամների հետ ամեն ինչ կարգին է: Շուտով բոլորով դուրս կգանք Ոստիկանության Կենտրոնի բաժնից: Շնորհակալություն բոլոր անհանգստացողներին, կներեք, որ անձնական նամակներին չեմ պատասխանում:

Մամուլի ներկայացուցիչներին էլ հայտնեմ, որ այսօր ասուլիս կտանք նախաձեռնության համակարգողներով և կպատասխանենք բոլոր հարցերին: Շուտով ասուլիսի տեղի ու ժամի մասին կհայտնենք էլ-փոստով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ապրիլի 15-ին, վաղ առավոտյան բերման են ենթարկվել sutNikol նախաձեռնության անդամներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը:

Նույն շարքից