#SutNikol նախաձեռնության անդամներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանն ազատ են արձակվել Ոստիկանության Կենտրոնի բաժնից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ապրիլի 15-ին, վաղ առավոտյան բերման են ենթարկվել sutNikol նախաձեռնության անդամներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը: