Հասարակություն 

Պաշտպանի արագ արձագանքման արդյունքում կնոջը տրամադրվել է հաշմանդամային սայլակ

Քաղաքացին զանագահարել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 116 թեժ գիծ հեռախոսահամարին և տեղեկացրել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տվել է հաշմանդամային սայլակ ստանալու հավաստագիր, բայց այն ստանալու գործընթացը ձգձգվում է: Նա խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն առաջին խմբի հաշմանդամ սկեսրոջ համար սայլակ ստանալու հարցում:

Բարձրացված հարցի առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանի ներկայացուցիչը կապ է հաստատել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

Պաշտպանի արագ արձագանքման արդյունքում սայլակը տրամադրվել է քաղաքացուն:

 

  • 13
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
    15
    Shares

Նույն շարքից