Ուրբաթ երեկոյան «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ աշխատակիցներին հայտնել էր, որ աշխատանքից ազատման ծանուցագրեր են բաժանվելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Հասմիկ Դիլանյանը:
«Այսօր առավոտյան աշխատակիցները հրաժարվել են վերցնել ծանուցագրերը:
« Ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, ինքարժեքը բարձր է, մենք չենք կարող պարսական ցեմենտի հետ մրցակցել»,- պարզաբանել են գործարանի տնօրինությունից: Այսօր առավոտյան աշխատակիցները հանդիպել են տնօրենի հետ:
Աշխատակիցները ցանկանում են անձամբ Գագիկ Ծառուկյանից լսել այն մասին, որ որոշել է փակել գործարանը: Աշխատակիցները փոխանցեցին ՝ գործարան տանող ճանապարհը փակել են, սակայն, մայրուղին չեն պատրաստվում փակել, քանի որ սա քաղաքական հարց չէ: «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ տնօրեն Մանուկ Առաքելյանը խոստացել է ամեն ինչ անել, որպեսզի Ծառուկյան-աշխատակիցներ հանդիպումը կայանա»,-գրել է Դիլանյանը: