Հասարակություն 

Արցախի նախագահ Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված զբոսաշրջության ոլորտին:

Համապատասխան զեկույցներով հանդես են եկել ոլորտի պատասխանատուները:

Նախագահը կարևորել է զբոսաշրջության դերը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, Արցախն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու գործում՝ համապատասխան հանձնարարականներ տալով նախանշված ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն շարքից