Հասարակություն Պատահարներ 

Ձորը գլորված մեքենայի վարորդը մահացել է, ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց

Ապրիլի 12-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Մովսես գյուղի հանդամիջյան ճանապարհին դուրս է եկել բանուկ մասից և շուրջ 60 մ գլորվել ձորը. 70-ամյա վարորդ Անատոլյա Ավալյանը տեղում մահացել է, իսկ 62-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

  • 18
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    20
    Shares

Նույն շարքից