Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը Սևանի թերակղզու պետական ամառանոցի մասին նոր որոշում է ստորագրել

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության Աևանի թերակղզու պետական ամառանոցի գերատեսչական առանձնատների պահպանության ու անցագրային ռեժիմի կազմակերպման կարգը հաստատելու մասին որոշում է ստորագրել.

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության Սևանի թերակղզու պետական ամառանոցի գերատեսչական առանձնատների պահպանության ու անցագրային ռեժիմի կազմակերպման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված վարչական տարածքների պահպանությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը (այսուհետ՝ պահպանության ծառայություն):

3. Պահպանության ծառայության ղեկավարին՝ վերանայել և սույն որոշման պահանջներին համապատասխանեցնել տեղակայված պահակակետերի պաշտոնական փաստաթղթերը:

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բոլոր աշխատողներին և բնակիչներին ծանոթացնել սույն որոշմանը:

Հավելված

 

Նույն շարքից