Քաղաքականություն 

Փաշինյանի վերահաստատածը նախագծում չկա. Էդմոն Մարուքյան

analitik.am

Հայաստանում ընդդիմությունը միշտ պահանջել է Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն վերադարձնել կառավարության կառուցվածք, ինչն ԱԺ ամբիոնից վերահաստատել է նաև պարոն Փաշինյանը որպես վարչապետ թեկնածու: Նա ասել է, որ այդպես պետք է լինի, ինչը ներկայացված նախագծով, ըստ էության, չկա: Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կառավարության կառուցվածքի մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

ԼՀԿ-ական պատգամավորը նշեց, որ կառավարության նախագիծը որևէ կերպ հիմնված չէ վերլուծության վրա, որ այս կառուցվածքով կառավարումն ավելի արդյունավետ կլինի կամ զարգացում կապահովվի: Նրա խոսքերով, այն հիմնված է քաղաքական հայտարարությունների վրա, որ կառավարության կազմը պետք է կրճատեել:

Մարուքյանը հայտարարեց, որ համաձայն են կառավարաության կրճատման հետ, սակայն դրանով պետք է խորհրդարանական վերահսկողույան մակարդակի բարձրացում լինի և կատարվեն նախկինում տրված խոստումները:

 

Նույն շարքից