Բարի օր Հասարակություն 

Այն, ինչ կատարվեց Հայաստանում, պետական հեղաշրջում էր. Կոնստանտին Տեր-Նակալյան

analitik.am

Այսօր՝ ապրիլի 15-ին, ՍուտՆիկոլ նախաձեռնության ղեկավարներ Արթուր Դանիելյանը, Նարեկ Սամսոնյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը համատեղ ասուլիս ունեցան՝ իրենց բերման ենթարկվելու հետ կապված:Կոնստանտին Տեր-Նակալյանն ասաց այն մասին, թե ինչու է նախաձեռնությունը կոչվում ՍուտՆիկոլ. «Մենք ասում ենք Թավշյա հեղափոխություն, սակայն հեղափոխություն չի եղել: Հեղափոխությունը կոնկրետ սահմանում ունի, կոնկրետ հասկացություն է, բայց այն, ինչ  կատարվեց անցյալ տարի Հայաստանում ոչ մի աղերս չունի հեղափոխության հետ, կատարվածն իշխանափոխություն է: Այն, ինչ կատարվեց Հայաստանում, պետական հեղաշրջում էր: Մեր խնդիրն այն է, որպեսզի վերհանենք այն մեծ ստերը, որի վրա կառուցվեց հեղաշրջումը, այն մեծ ստերը, որոնք բերեցին ու հնարավոր դարձրեցին այն, ինչ եղավ: Վերհանենք ու սկսենք խոսել ճիշտն, այլ ոչ թե ցանկություններ, միֆեր և կապ չունի, թե ում վերաբերյալ է լինելու միֆը: Հասարակությունը պետք է սովորի նախ լսել ճիշտը»:

Տեր-Նակալյանը նշեց նաև, որ ինչքան էլ փորձի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տարածել այն, թե թիմը վատն է, բայց Նիկոլ Փաշինյանը լավն է, դա սուտ է. «Թիմն, իհարկե, վատն է, բայց ամենավատն այդ թիմի մեջ այդ թիմի ղեկավարն է, և այդ թիմն  ամբողջովին իր գոյությամբ պարտական է այդ մարդուն»:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Արթուր Դանիելյանը, Նարեկ Սամսոնյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը, ինչպես նաև օպերատոր Գրիգոր Մինասյանը բերման էին ենթարկվել, քանի որ Երևանի որոշ հատվածներում ներկով գրում էին #sutNikol:

Նույն շարքից