Ես հանդիպումից ակնկալում եմ, որ իմ ու Ադրբեջանի նախագահների կողմից ԱԳ նախարարներին տրված հանձնարարականը կկատարվի: Իսկ այդ հանձնարարականը Վիեննայում մեր քննարկած հարցերի, մեր օրակարգերի շուրջ քննարկումներ ունենալ և փորձել մոտեցնել դիրքորոշումները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին:
Փաշինյանի խոսքերով, տարօրինակ չէ, որ հանդիպմանը մասնակցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, քանի որ Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր է:
12 1 1 - 14Shares