Բարի օր Հասարակություն 

1000 ԱՄՆ դոլար մրցանակ՝ Նիկոլ Փաշինյանի ստերն արվեստի միջոցով լավագույնս ներկայացնողներին

analitik.am

Այսօր՝ ապրիլի 15-ին, ՍուտՆիկոլ նախաձեռնության ղեկավարներ Արթուր Դանիելյանը, Նարեկ Սամսոնյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը համատեղ ասուլիս ունեցան՝ իրենց բերման ենթարկվելու հետ կապված: Նարեկ Սամսոնյանը խոսեց իրենց հետագա անելիքների մասին. «Մենք որոշեցինք հայտարարել մրցույթ և նաև դրամահավաք: Մրցույթ այն քաղաքացիների համար, որոնք կարող են արվեստի միջոցով ներկայացնել Նիկոլ Փաշինյանի հայտարարած ամենասուտ նախադասությունը, խոստումը, թեզիսը: Հաղթողները ստանալու են 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ որպես մրցանակ: Մրցույթն անցկացվելու է ՖԲ-ում: Մինչև ամսի 26-ը մենք այդ հայտերը կընդունենք, կգնահատենք, ավելի մանրամասն մի քանի օրից կասենք: Ամսի 26-ին մենք կատարելու ենք հրապարակային բաց միջոցառում, որտեղ  մասնակիցներից ամենաշատ հավանումներ կամ նիկոլներ ստացած մարդիկ  կպարգևատրվեն»:

Արթուր Դանիելյանն իր հերթին նշեց, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ամիսներ շարունակ ասում են, թե ինչով օգնենք, ոնց օգտակար լինենք, շուտով կհրապարակվի հաշվեհամարը, որին կարող են կատարել փոխանցումներ:

Կոնստանտին Տեր-Նակալյանը նշեց, որ իրենց հետաքրքիր չի Նիկոլ Փաշինյանի թիմակիցները ստերը, այլ միայն Նիկոլ Փաշինյանի ստերի մասին է խոսքը. «Ինչպիսին ղեկավարն է, այնպիսին համակարգն է, եթե ունես լրիվ արատավոր ղեկավար, չես կարող արդյունավետ համակարգ ունենալ: Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է շարքային մահկանացու, ով զբաղեցնում է ընտրովի պաշտոն, եթե ինչ-որ մարդկանց մոտ կրոնական զգացմունքներ են վնասվելու, մենք նրանցից ներողություն ենք խնդրում և ասում ենք, որ այս մրցանակաբաշխությունը նրանց համար չէ: Մենք արդեն այդ փորձն էլ ունենք՝ ավանսով ներողություն ենք խնդրում ու դեռ ահագին խնդրելու ենք»:

Նույն շարքից