Քաղաքականություն 

Հույս ունեմ, որ երբեք չեմ լինի Քաղաքացիական պայմանագրի վարչության նախագահի թեկնածու. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Բացառվում է այդպիսի բան: Առաջին խնդիրը, որը ես աշխատանքային հանդիպումներում առաջ եմ քաշել, դա այն է, որ ԵԿՄ-ն քաղաքական գործընթացների մեջ չպետք է ներքաշվի, որովհետև միության խնդիրները սկսել են, երբ իշխանությունը լեգիտիմության պակաս ունենալու պատճառով փորձել է այն օգտագործել իր իշխանությունը երկարացնելու համար: Իսկ մենք ու ես զարտուղի աջակցության կարիք չունենք: Մենք կռիվ չենք տալու, չենք ճանկռելու իշխանություն պահելու համար: Այդ մեխանիզմների մասին եկեք մոռանանք: Այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողներ հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բացառելով, որ ԵԿՄ-ն կկուսակցականացվի և հավելելով, որ միությունն է որոշել, թե ով պետք է լինի նախագահը:

Հարցին, թե ինքն իրեն տեսնում է արդյո՞ք ՔՊ վարչության նախագահի պաշտոնում, որը դեռ զբաղեցնում է Սասուն Միքայելյանը, վարչապետն ասաց, որ երբեք պետք չէ ասել երբեք. «Բայց եթե նկատել եք, ՔՊ-ի ստեղծման առաջին օրից ես երբեք վարչության ղեկավարի թեկնածու չեմ եղել ու հույս ունեմ, որ չեմ էլ լինի: Իմ մտադրությունն ու նպատակը դա է, որովհետև կարծում եմ, որ դա հակակշիռների և փոխզսպումների ձևավորման մեխանիզմ է: Մեր կուսակցության մեջ տասնյակ մարդիկ կան, ովքեր արժանիորեն կարող են զբաղեցնել այդ պաշտոնը»:

 

Նույն շարքից