Մենք խաղաղություն չենք քարոզում, մենք առաջարկություններ ենք անում հարցի կարգավորման որոշակի պլատֆորմ ստեղծելու: Կա պատերազմի ճանապարհը և կա խաղաղության ճանապարհը: Մենք ասել ենք, որ մեզ պատերազմով պետք չէ վախեցնել, մենք էլ չենք վախեցնում: Եկեք որոշենք՝ ուզո՞ւմ ենք այս հարցը խաղաղության պլատֆորմի վրա լուծել, թե՝ չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանալելով այն նկատառումներին, թե Հայաստանն անվերջ խաղաղություն է քարոզում, իսկ Ադրբեջանը խոսում է պատերազմի մասին և սպառնալիքների լեզվով:
«Կարծում եմ, որ ցանկացած բանական մարդ պետք է աշխատի կոնֆլիկտը լուծել խաղաղության պլատֆռորմի վրա: Հակառակ դեպքում բանակցություններն ինչի համար են»,-նշել է վարչապետը: