Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը՝ իրեն մեղադրող ռուսական հեռուստաընկերությունների մասին

Այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ռուսական որոշ պետական հեռուստաալիքների ռեպորտաժների մասին, որտեղ իրեն մեղադրում են Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների մեջ և պատասխաանելով հարցին, թե սա չի հակասում արդյո՞ք իր հայտարարություններին, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալ են, ասաց, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում, լրատվամիջոցներն ազատ են. «Չնայած հիմա կարծիքներ կան, որ պետք չէ Հայաստանում օտարերկրյա լրատվամիջոցները լինեն այնքան ազատ, որքան՝ հայաստանյանները»:

«Կարծում եմ, որ յուրաքանչյուր պետություն, հեռուստաընկերություն պետք է շատ հստակ գիտակցի, որ որոշակի կոռեկտության սահմաններ կան, որոնք պետք է պահպանվեն, հակառակ դեպքում հնարավոր է սխալ դաշտ ընկնել»,-ասաց վարչապետը

Ճշտող հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ որոշ հեռուստաընկերություններ սահմանափակումներով հեռարձակվեն, վարչապետը բացասական պատասխան տվեց. «Ես կարծում եմ, որ հեռուստաընկերությունները վերոնշյալ խնդիրը հաշվի կառնեն և հետևություններ կանեն: Բայց էլի եմ ասում, որ որևէ մեկը որևէ մեկի կարծիքն արտահայտելու իրավունքը չի սահմանափակում»:

 

 

  • 17
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
    19
    Shares

Նույն շարքից