Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլն այսօր ամենաշատը 20 տոկոս ձայն կհավաքի. «ՍուտՆիկոլ» ակցիայի նախաձեռնող խմբի անդամ

analitik.am

Նիկոլը երբեմն բաներ է ասում, որ տպավորություն է, թե այդ օրն այդ մարդն ինչ-որ դեղեր պիտի խմեր, չի խմել: Այս մասին հայտարարեց ՍուտՆիկոլ ակցիայի նախաձեռնողներից Կոնստանտին Տեր-Նակալյանն այսօր՝ ապրիլի 15-ին, կայացած ասուլիսի ժամանակ: Պատասխանելով այն հարցին, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե այժմ ավելի շատ ձայն կհավաքեր, քան ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ. «Ի՞նչ հաշվարկային բազայի, ինչի՞ վրա հենվելով է Նիկոլ Փաշինյանն ասում, որ գուցե այսօր ավելի շատ ձայներ հավաքեր: Այսօր իր քարոզչական գիծը հիմնականում տանում են ֆեյքերն, այդ բեռն ընկած է նրանց վրա»:

Նարեկ Սամսոնյանն էլ նշեց, որ երբ նախորդ տարի ապրիլին Նիկոլ Փաշինյանն ասաց Սերժ Սարգսյանին, որ վերջինիս սխալ են զեկուցում, նա չի տիրապետում իրավիճակին, ապա արդեն այսօր օրինաչափություն է համարում այն, որ բարձրագույն իշխանության ներկայացուցիչներն այդ խնդիրն ունենում են. «Այսօր  իրոք Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին: Էյֆորիան մնում է հետևում: Այսօր ուժային կառույցներում կան լուրջ դժգոհություններ, եթե դա հրապարակային չի արտահայտվում,  մենակ երբեմն Արցախից է արտահայտվում, վերջում էլ Նիկոլն ասում է՝ հանգիստ նստեք տեղներդ, այստեղ ավելի շատ է: Ուժային կառույցների հետ մենք շփվում ենք, չի եղել մի դեպք, երբ ոստիկանության միջին սպայական աշխատակիցներն ուղղակի չասեն, որ ուզում են դուրս գալ համակարգից: Այսօր մեր ԱԱԾ-ին դարձրել են մի մեշոկ ալյուր բռնագանձող, ֆեյքերի դեմ պայքարող ինչ-որ բան: Այսօր Նիկոլ Փաշինյանը չի կարող շատ ձայն հավաքել: Ես կարծում եմ՝ ամենաշատը 20 տոկոս»:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ իրենց ֆինանսավորում են տարբեր մարդիկ, ովքեր սերտ կապեր ունեն նախկին իշխանությունների հետ, ապա տղաները նշեցին, որ թող ապացուցեն նման բան հայտարարելուց, այլ ոչ թե միայն պոպուլիստական հայտարարություններ անեն. «Եթե որևէ մեկին հետաքրքրում է, թե որտեղից ենք մենք գումար ստանում, ապա թող գան, մենք ցույց կտանք: Մենք թաքցնելու ոչինչ չունենք: Դանիել Իոաննիսյանի նման կազմակերպություն չենք ստեղծում, մեզ էլ նշանակում նախագահ, որ ամիսը 400 000 ՀՀ դրամ աշխատավարձ ստանանք: Ապացուցեք, որ մեզ ֆինանսավորում է Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը, ես պատրաստ եմ հրապարակային ներողություն խնդրել բոլորից և ընդհանրապես չզբաղվել քաղաքական կամ քաղաքացիական գործունեությամբ» ,- ասաց Նարեկ Սամսոնյանը:

Նույն շարքից