Հասարակություն 

Ոստիկանության համակարգը օր օրի ավելի է ամրապնդվում. Վալերիյ Օսիպյան

Ապրիլի 13-ին ոստիկանությունում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն:
Ոստիկանության 101-րդ տարեդարձի կապակցությամբ և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ոստիկանության մի շարք ծառայողներ ՀՀ ոստիկանության պետի հրամանով պարգևատրվեցին մեդալներով, կրծքանշաններով, պատվոգրերով ու դրամական խրախուսանքներով:

Հրապարակվեցին նաև ՀՀ ազգային ժողովի նախագահի կարգադրությունը, պաշտպանության, արդարադատության, արտակարգ իրավիճակների նախարարների, ազգային անվտանգության ծառայության տնօրենի, քննչական կոմիտեի նախագահի, հատուկ քննչական ծառայության պետի և Արցախի ոստիկանության պետի հրամանները, ըստ որոնց ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվեցին սերտ ու արդյունավետ համագործակցության համար:

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը շնորհավորեց պարգևատրվածներին, մաղթեց բարի ծառայություն և նշեց, որ ոստիկանության համակարգը օր օրի ավելի է ամրապնդվում ու զարգանում, և այդ ամենը յուրաքանչյուրի նվիրված ու սրտացավ ծառայության շնորհիվ է:

  • 29
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
    31
    Shares

Նույն շարքից