Հասարակություն 

Գազային ատրճանակից օդ կրակած երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանություն

analitik.am

Ապրիլի 15-ին, ժամը 00.10-ի սահմաններում, ծառայություն իրականացնելու ժամանակ, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողը Մաշտոցի պողոտայի և Գր. Լուսավորչի փողոցի խաչմերուկի գետնանցումից լսել է կրակոցի ձայն, որտեղից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողների հետ բաժին են բերման ենթարկել 1996 թ. ծնված Դավիթ Հ.-ին:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.10-ին, Դավիթ Հ.-ն նշված վայրում իրեն պատկանող գազային ատրճանակից մեկ անգամ օդ է կրակել՝ խախտելով հասարակական կարգը:

Դավիթ Հ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով և թույլտվության վկայականը:

Նշանակվել է փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նույն շարքից