Հասարակություն 

Այրվող Փարիզի Աստվածամոր տաճարը կարող է ամբողջությամբ փլուզվել

analitik.am

Կրակի ճիրաններում հայտնված Փարիզի Աստվածամոր տաճարը կարող է լրջորեն վնասվել: Այս մասին Le Monde-ին հայտնել է տաճարի ներկայացուցիչ Անդրե Ֆինոն:

«Ամեն ինչ կրակի մեջ է: Կրող կոնստրուկցիաները, որոնցից մեկը կառուցվել է XIX դարում, մյուսը՝ XIII դարում, այլևս չկան»,-ասել է նա:

Ֆինոն նշել է, որ հիմնական տաճարի պահպանումը մեծ հարցականի տակ է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ տաճարի գմբեթն ու տանիքն արդեն փլուզվել են:

 

Նույն շարքից