Հասարակություն 

Կրակն արդեն տեղափոխվել է Աստվածամոր տաճարի աշտարակներից մեկը

Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը շարունակում է ոչնչացնել շքեղ շինությունը: Ինչպես հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները, կրակն արդեն տեղափոխվել է տաճարի աշտարականերից մեկը: Փարիզի քաղաքապետի տեղակալ Էմանյուել Գրեգուար նշում է, որ հրդեհն անասանելի ուժեղ է, փոխանցում է Le Monde-ը:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Փարիզի դատախազությունը քննություն է սկսել պարզելու համար հրդեհի պատճառները:

Հրշեջները փորձում են կրակի ճիրաններից փրկել արվեստի գործերը: Հրդեհի վայրում աշխատում են հարյուրավոր հրշեջներ:

Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն, սակայն կա վարկած, որ դրա պատճառը հնարավոր է եղել են վերանորոգման աշխատանքները:

Նշենք, որ դեպքի վայրում եղել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:

 

  • 50
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    50
    Shares

Նույն շարքից