Հասարակություն 

Կրակի մեջ հայտնված Փարիզի Աստվածամոր տաճարի սրբություններին վտանգ չի սպառնում

analitik.am

Հրշեջները շարունակում են պայքարել Փարիզի Աստվածամոր տաճարը հոշոտող կրակի դեմ: Արդեն հայտնել ենք այն մասին, որ հրդեհի արդյունքում զոհեր և վիրավորներ չկան:

Այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ մարդկային կորուստներ չկան, հրշեջները սկսել են արժեքավոր իրարը փրկելու օպերացիան:

Տաճարի ներկայացուցիչ Անդրե Ֆինոն հայտնել է, որ սուրբ իրերին վտանգ չի սպառնում, քանի որ դրանք գտնվում են հատուկ պահեստում:

Ամենայն հավանականությամբ, վերոնշյալ իրերը պահեստ տեղափոխվել են, քանի որ տաճարում վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում:

 

Նույն շարքից