Քաղաքականություն 

Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Փարիզ

Ապրիլի 16-ից 18-ը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Փարիզ։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ պաշտոնական կայքը։

Հանդիպման ընթացքում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի, Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիել Դը Սարնեզի և այլ պաշտոնյաների հետ։

Զոհրաբ Մնացականյանը ելույթ կունենա Միջազգային հարաբերությունների Ֆրանսիական ինստիտուտում։ Նախատեսվում է նաև արտգործնախարարի հանդիպումը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

 

  • 12
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    14
    Shares

Նույն շարքից