Հասարակություն 

Հանրապետականից ովքեր են դիմել ԱՄՆ-ին քաղաքական ապաստան ստանալու համար. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ-ում վերջին ամիսներին հաճախակի են դարձել ՀՀԿ անդամատոմսով քաղաքական ապաստան ստանալու դեպքերը: ԱՄՆ միգրացիոն ծառայություններին դիմողները, ներկայանալով որպես ընդդիմադիր ՀՀԿ-ականներ և ներկայացնելով սույնը հաստատող կուսակցական տոմսեր, հայտարարում են, որ իրենք Հայաստանում ենթարկվում են քաղաքական հետապնդումների և հալածանքների:

Մեզ հայտնի է առնվազն երկու դեպք, երբ այդ դիմումները հարգվել են, և դիմումատուները քաղաքական ապաստան են ստացել: Այսպիսով, ՀՀԿ-ական դառնալը և անդամատոմս ունենալը դառնում է ԱՄՆ-ում հաստատվելու և կարգավիճակ ստանալու ամենահուսալի ճանապարհը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից