Հասարակություն 

Փաշինյանի ծանոթը 49 հոգու համար կեղծ շենգեն վիզա է «դասավորել». «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Հովանավորչության որոշակի դրսևորումներ, փաստորեն, պահպանվում են նաև նոր Հայաստանում։ Նոր իշխանությունների սիրելիները ևս արտոնություններ են ստանում։

Մեզ հասած տեղեկություններով՝ նախկին ընդդիմադիր Գարսևան Խաչատրյանը, որը նախկինում մտերիմ է եղել նաև Նիկոլ Փաշինյանի հետ, 2018 թվականի մարտին դատապարտվել էր 49 անձի կեղծ շենգենյան վիզաներով Եվրոպա տեղափոխելու համար և հեղափոխությունից հետո, ավելի կոնկրետ՝ 2018 թվականի հուլիսին ազատ է արձակվել։

Այսինքն՝ 49 հոգու համար կեղծ շենգենյան վիզաներ «դասավորելու» համար մարդը փաստացի անազատության մեջ է մնացել երկու ամիս, որից հետո ազատվել է պատասխանատվությունից»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից