Հասարակություն 

Հայտնի գործարարների ընտանիքը 100 միլիոն է հատկացնում Աստվածամոր տաճարի վերականգնմանը

analitik.am

Պինո գործարարների ընտանիքը որոշել է 100 միլիոն եվրո հատկացնել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները՝ մեջբերելով Ֆրանսուա-Անրի Պինոյի հայտարարությունը:

Նշենք, որ Պինո ընտանիքին են պատկանում Artemis և Kering խոշոր ընկերությունները:

Հայտարարությամբ է հանդես եկել նաև ՅՈւՆԵՍԿՕ-ն: Կազմակերպությունը մասնավորապես հայտնել են, որ կհետևեն հետագա զարգացումներին և հնարավորության սահմաններում կօգնեն տաճարի վերականգնման աշխատանքներին:

 

Նույն շարքից