Հասարակություն 

Աստվածամոր տաճարի մասին ուկրաինացի հաղորդավարի հայտարարությունը սկանդալ կարող է առաջացնել

analitik.am

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի մասին ուկրաինացի հաղորդավար Տարաս Բերեզովեցի հայտարարությունից հետո Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպան Իզաբել Դյումոնն իր վրոդովմունքն է հայտնել երկրի արտաքին գործերի նախարարին՝ նշյալ հայտարարությունն անվանելով խայտառակություն:

Բերեզովեցը հայտարարել էր, թե Էմանյուել Մակրոնի բախտը բերել է, որ Զելենսկիի այցից հետո այրվել է միայն Աստվածամոր տաճարը, քանի որ կարող էր այրվել նաև Ելիսեյան պալատը:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարն իր հերթին նշել է, որ տաճարը Ֆրանսիայի ու եվրոպական մշակույթի խորհրդանիշերից մեկն է և իր ցավակցություններն է հայտնել:

 

Նույն շարքից