Հասարակություն 

ՀՀ ոստիկանությունը 101 տարեկան է /տեսանյութ/

analitik.am

Շարային հրապարակում ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության զինծառայողներն են: Շարված են ոստիկանության կազմավորման 101-րդ տարեդարձի առթիվ: Տրամադրությունը տոնական է:

Զորամասի հրամանատարն ընդունում է շտաբի պետի զեկույցը...

Միջոցառման մեկնարկը տրված է: Հնչեցին շնորհավորանքի խոսքեր:

Անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով զորամասի հրամանատարի տեղակալը պատմական էքսկուրս կատարեց` հիշեցնելով թե ինչպես 2001 թվականի ապրիլի 16-ին ընդունվեց «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որը ոստիկանության վերակազմավորման առանցքը պետք է դառնար, իսկ ապրիլի 16-ը նշվեր որպես ՀՀ ոստիկանության օր, հանցավորության դեմ պայքարի գործին զինվորագրված մարդկանց տոն:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված ոստիկանների հիշատակը: Ոգեկոչման արարողությունից հետո, զինծառայողներն ու հյուրերը, զոհված ոստիկանների հուշապատին ծաղիկներ խոնարհեցին:
Այնուհետև ոստիկանության պետի հրամանով` ծառայության մեջ լուրջ արդյունքներ արձանագրած ոստիկանները տարբեր պարգևների ու կոչումների արժանացան:

Պարգևատրման արարողությանը հաջորդեց ոստիկանության զորքերի ծառայողների հանդիսավոր երթը:
Տոնական միջոցառումն ավարտվեց զորամասի ակումբում, որտեղ ծառայողները ոստիկանությանը նվիրված ֆիլմ դիտեցին:

Շնորհավոր տոնդ, հայ ոստիկա՛ն:

Նույն շարքից