Գլխավոր Հասարակություն 

Զոմբիական հարձակում իրականացնողները թող իմանան, որ մենք էլ ենք գործ անում. Էդմոն Մարուքյան

analitik.am

«Լուսավոր Հայաստանը» նախագիծ է ներկայացրել, որով զինծառայությունից հետո քաղաքացիները պետք է բուժզննում անցնեն: Ըստ այս բուժզննման արդյունքների, որոշում կկայացվի, թե հիվանդությունները, որոնք առաջացել են ծառայության ընթացքում, որքանով կապ ունեն ծառայության հետ: Ըստ դրա էլ որոշում պետք է կայացվի, թե ինչ աջակցություն է ցուցաբերելու պետությունը զինծառայությունն ավարտած քաղաքացուն:

ԼՀԿ-ի նախագիծը չի արժանացել կառավարության հավանությանը: Կուսակցությունը ցանկանում էր գոնե քվեարկության արդյունքում այն ընդգրկել ԱԺ լիագումար նիստերի օրակարգ՝ քննարկելու համար: Սակայն խորհրդարանական մեծամասնությունն այլ կարծիք ունի: Կառավարությունը որոշել է այդ գաղափարի հիման վրա սեփական նախագիծը ներկայացնել, ինչը ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի խոսքերով, սխալ է: Մարուքյանը կարծում է, որ այդ դեպքում գոնե ինչ-որ տեղ պետք է նշվի, որ գաղափարն  իրենցն է, որպեսզի զոմբիական հարձակում իրականացնողներն իմանան, որ իրենք էլ են գործ անում:

Քվեարկության արդյունքում որոշում կայացվեց մերժել ԼՀԿ-ի առաջարկությունը (կողմ-37, դեմ-59, ձեռնպահ-7)։

Նույն շարքից