«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն օրենքի նախագիծ է ներկայացրել, որով փոփոխություններ է առաջարկում զինվորական ծառայության կարգում: Գործող օրենքի սահմաններում զինծառայողները մարտական հերթապահության անցնում են 5 ամիս հատուկ պատրաստություն անցնելուց հետո: ԲՀԿ-ն առաջարկում է 5 ամսի փոխարեն հատուկ պատրաստություն անցկացնել 12 ամիս:
Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:
«Բարգավաճ Հայաստանը» ցանկանում էր նախագիծը գոնե ընդգրկել ԱԺ օրակարգ, որպեսզի հնարավոր լինի քննարկել այն, սակայն մեծամասնությունը դեմ էր: Սիփան Փաշինյանի խոսքերով, 5 ամիսը 12 ամիս դարձնելը կհանգեցնի ուսումնական ծրագրի կրկնողությանը, ինչը ոչ բարենպաստ ազդեցություն կունենա զինվորական ծառայության կազմակերպման նպատակային գործընթացի և մարտական խնդիրների կատարման վրա:
Նշենք, որ նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում: