Բարի օր Քաղաքականություն 

Հեղափոխությունը միայն ձերը չէ. Նաիրա Զոհրաբյանը՝ իշխանություններին

Մենք չենք պայքարում հեղափոխության դեմ, այն միայն ձերը չէ, մի փորձեք սեփականաշնորհել հեղափոխությունը: Այս մասին Ազգային ժողովում, դիմելով իշխանություններին, հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ կոչ անելով հանրությանը չդարձնել ամբոխ, սոցիալական ցանցերում զոմբիական հրահանգներ չտալ, որ զոմբիի նման հարձակվեն, իբր հարձակում է եղել հեղափոխության դեմ:

Զոհրաբյանի խոսքերով, Ազգային ժողովը հարթակ է, որտեղ պետք է բանավիճել, ոչ թե դակել ու առաջ գնալ, ինչը իրեն հիշեցնում է ոչ վաղ անցյալը:

Այսօր խորհրդարանական մեծամասնությունը մերժեց օրակարգ ընդգրկել ԲՀԿ-ականների նախագիծը, որի համաձայն զինծառայողները պետք է 5-ի փոխարեն 12 ամիս պատրաստություն անցնեին մարտական հերթապահության անցնելուց առաջ:

 

  • 21
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    23
    Shares

Նույն շարքից