Հասարակություն 

Զարթոնքում շարունակվում են բողոքի ակցիաները

analitik.am

Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում, համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականից հետո էլ չեն դադարում բողոքի ակցիաները։

Այսօր առավոտից համայնքում կրկին լարված վիճակ էր։ Ակցիայի մասնակիցները պահանջում են համայնքի պատմության ուսուցիչ, նախկին գյուղապետի թոռ և այժմ ձերբակալված Նարեկ Մելքոնյանի ազատությունը։

Հիշեցնենք, որ Զարթոնք համայնքի բնակիչները օրեր առաջ փակել էին Արմավիր-Երևան միջպետական ճանապարհը՝ պահանջելով համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականը։

Նույն շարքից