Քաղաքականություն 

Կարապետյանը ժպտալով դեմ է քվեարկում, ինքը զինվոր որդի ունի՞․ Պետրոսյանը՝ «Իմ Քայլը» պատգամավորին

Մենք ներկայացրել ենք շատ հստակ նախագծեր։ Այդ նախագծերը ոչ թե մեր գիշերային երազների ցերեկային շարադրանքն է, այլ մարդկանց հետ հանդիպումների և խնդիրների վերաբերյալ քննարկումների արդյունքը։Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ նշելով․ «Շատ հետաքրքիր է, այդ դեմ քվեարկողներն ամեն օր ժողովրդի հետ հանդիպո՞ւմ են, խոսո՞ւմ են։ Այնպիսի տպավորություն է՝ որ նախագիծը որ չեք ուզում ընդունել՝ ասում եք պոպուլիզմ է։ Կարապետյանը ժպտալով դեմ է քվեարկում այս նախագծին, ինքը զինվոր որդի ունի՞»։

Պատգամավորի խոսքերով, շատ վատ է, որ հանձնաժողովներում ներգրավված են մարդիկ, որոնք շատ ժամանակ չեն պատկերացնում խնդրի էությունը․ «Դեմ են քվեարկում և ԱԺ լիագումար նիստում բոլորովին ուրիշ տպավորությամբ է նախագիծը մուտք գործում, դրա համար այն բացասական ավարտ է ունենում։ Խնդրում եմ հանձնաժողովներում հոգ տանեք ձեր անդամների մասնագիտական պատրաստվածությունը բարձրացնելու ուղղությամբ, որպեսզի հասկանան, թե ինչ է քննարկվում, որ ԱԺ-ում և մեր հանրությանը հանկարծ մոլորության մեջ չգցեն»։

  • 17
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    19
    Shares

Նույն շարքից