Քաղաքականություն 

Նախագահ Սարգսյանը հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակելով հանդիպումների շարքը Ազգային ժողովի խմբակցությունների հետ,  հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հետ:

Նշելով, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին բավականին ծավալուն աշխատանք է սպասվում՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել խորհրդարանի աշխատանքների, օրակարգի և միջազգային հարթակներում նրա գործունեությանը վերաբերող հարցերի շուրջ:

Պատգամավորները խոսել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական գործունեության մասին, անդրադարձել ծրագրերին ու առաջնահերթ ուղղություններին:

Նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է օրենսդիր մարմնի և իշխանության մյուս թևերի ներդաշնակ փոխգործակցությունը և պատրաստակամություն հայտնել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում համագործակցել խորհրդարանի հետ և օժանդակել նրա գործունեությանը:

 

  • 20
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    22
    Shares

Նույն շարքից