Հասարակություն 

Ոստիկանությունը չպետք է ծառայի որևէ անձի․ Նիկոլ Փաշինյան

analitik.am

Այսօր՝ ապրիլի 16-ին, ՀՀ Ոստիկանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը իր ելույթում նշեց, որ անկախ ամեն ինչից, ոստիկանությունը պետության հենասյնունն է, և լիազորությունների իրականացումը վկայություն է պետության բարձր մակարդակի․ «Նոր Հայաստանում Ոստիկանությունը իսկապես նոր բովանդակություն կստանա, ոստիկանությունը նոր կերպար կստանա և ոստիականությունը նոր անելիքի մեջ կդրսևորվի և այդ անելիքը չի լինի քաղաքական որևէ ուժի, քաղաքական որևէ թիմի կամ որևէ անձին ծառայելը, ՀՀ ոստիկանությունը պետք է ծառայի Սահմանադրությանը, օրենքին և ժողովրդին: Ես համոզված եմ և տեսնում եմ, որ այսօր ամեն ինչ հենց այդպես էլ տեղի է ունենում։ Այսօր ամեն ինչ չէ որ կատարյալ է, բայց մենք միանշանակ գնում ենք ճիշտ ճանապարհով»։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց այն ոստիկաններին, ովքեր իրենց գործողությունների միջոցով կյանքեր են փրկում, իրավունք, պետականություն են պաշտպանում, ժողովրդին են պաշտպանում։

Վարչապետի որոշմամբ ոստիկանության որոշ ծառայողներ պարգևատրվեցին։

 

Նույն շարքից