Հասարակություն 

Աղջիկ ջան հո դու 7 ամսական չես ծնվել. Ծառուկյանը՝ լրագրողին

analitik.am

Օրենքի առաջ բոլորը հավասար են, ինչքան ուզում եք, գնացեք ստուգենք: Այնտեղից դուրս չեն գալիս: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «ԲՀԿ» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ում խոսքերով, այն բանից հետո, երբ Դավիթ Անանյանը պաշտոնի է նշանակվել, ամբողջ ուղղությունը պարոն Ծառուկյանն է. «Ստուգումները երբ ավարտվեն, Ծառուկյանը Հայաստանի բոլոր լրագրողներին հավաքելու է, կետ առ կետ բոլոր հարցերին պատասխանի, որ սաղի համար պարզ լինեն ՊԵԿ-ի գործերը, սկզբունքները, մոտեցումները, ինչ են ուզում»:

Ծառուկյանը խոսեց նաև Ազգային ժողովում նիստի մեկնարկին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ ունեցած բանավեճի մասին՝ հայտարարելով, որ պատգամավորների մի մասն առանց Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի, 100 ձայն չեն կարող հավաքել. «Մենք բարձրացնում ենք այն հարցերը, որոնք մտահոգում են ժողովրդին»:

«ԲՀԿ» առաջնորդը չհերքեց, որ իր խմբակցությունում էլ կարող են լինել պատգամավորներ, ովքեր առանց իր աջակցության չեն կարող 100 ձայն հավաքել:

Հարցին, թե «ԲՀԿ»-ում ավելի ժողովրդավար են, քան՝ «Իմ քայլը» դաշինքում, Ծառուկյանը նշեց, որ պրովոկացիոն հարց է դա. «Դուք պրովոկացիոն հարց եք տալիս, ձեր ցավը տանեմ: Որքան պատգամավորների քանակը մեծ է, այդքան խնդիրները շատ են լինում»:

«Հեղափոխությունը խոստումներ են: Ժողովուրդը, խոստումներին հավատալով, հեղափոխություն է արել, իսկ դրանից հետո պետք է խոստումները կատարվեն, իսկ դրա համար պետք է իրականացվի տնտեսական հեղափոխություն»,-ասաց Ծառուկյանը, ում խոսքերով, մարդիկ պետք է իրենց կյանքում զգան փոփոխություններ:

«ԲՀԿ» առաջնորդը հորդորեց լրագրողին չմիջամտել իրեն, թողնել մինչև վերջ խոսքն ավարտել. «Աղջիկ ջան հո դու 7 ամսական չես ծնվել, թույլ տուր ավարտեմ: Դու ուզում ես պրովոկացիոն հարց տալ: Բայց Ծառուկյանը քնած տեղից էլ արթնանա, գիտի, թե ինչ է անհրաժեշտ: Ես ինչ ասել եմ, կարող եմ գրել ստորագրել: Ծառուկյանն արհեստական սարքած-փչած չի, զրոյից կայացած, ժողովրդի հետ շփվող, ժողովրդի հոգսով շարժվող մարդ է»:

Նույն շարքից