Բարի օր Հասարակություն 

Երևանում սպանված 23-ամյա երիտասարդը ֆուտբոլիստ է

analitik.am

Ապրիլի 15-ին Երևանում հնչած կրակոցների արդյունքում զոհված 23-ամյա երիտասարդն «Արարատ 2» ֆուտբոլային ակումբի դարպասապահն է` Մուշեղ Ղեւոնդյանը: Այս մասին հայտնում են ակումբից:

Ավելի վաղ  Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ապրիլի 15-ին «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ –ից հաղորդում է ստացվել, որ հրազենային վիրավորումով  իրենց մոտ է տեղափոխվել 1993 և 1996 թվականներին ծնված երկու երիտասարդ: 1996 թվականին ծնված երիտասարդը ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:

 

Նույն շարքից