Հասարակություն Ռազմական 

Հայտնի է դարձել Թուրքիային մատակարարվելիք S-400-ների խոցման հեռահարությունը

Թուրքական և ռուսական լրատվամիջոցները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել ռուսական S-400 զենիթահթրռիային համակարգերի  թեման, որոնք առաջիկա ամիսներին Մոսկվան մատակարարելու է Թուրքիային։

Ռուսական «Коммерсант» թերթը տեղեկություններ է հայտնել հենց այն S-400-ների հրթիռների մասին, որոնք մատակարարվելու են Թուրքիային ընթացիկ տարվա հունիսին։ Ըստ ռուսական թերթի՝ այդ հրթիռներն ունենալու են խոցման 400կմ հեռահարություն, իսկ ՀՕՊ համակարգերի ռադարի տեսադաշտը՝ մինչև 600 կմ։

Թուրքական աղբյուրը պնդում է, որ այս օրերին լրատվամիջոցներում շրջանառվում էին լուրեր այն մասին, թե Ռուսաստանում Թուրքիայի համար արտադրվելիք S-400-ներն ունենալու են ընդամենը մինչև 250 կմ հեռահարություն։

ermenihaber.am

  • 27
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
    29
    Shares

Նույն շարքից