Քաղաքական 

Ես հիշում եմ, թե ինչ եմ ասել ու հպարտանում եմ դրանով. Մարուքյանի պատասխանը՝ Փաշինյանին

Ես հիշում եմ, թե ինչ եմ ասել մեկ տարի առաջ, 6 ամիս առաջ, 5 տարի առաջ, իմ բոլոր ասածներին տեր եմ ու հպարտանում եմ իմ ասածներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԼՀԿ-ական պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին հարցին և նշելով, որ լրագրողը վարչապետին հարց տալիս իր անունից ներկայացրել է մի բան, որն ինքն իրականում չի ասել:

«Մեկ տարի առաջ ես եղել եմ այն մարդկանցից մեկը, ով փորձել է ամեն ինչ անել, որպեսզի երկրում արյունահեղություն չլինի: Դա չի արվել, որ ինձ այսօր ասեն՝ վայ ապրես դու: Փառք Աստծու, բոլոր կողմերի խոհեմության արդյունքում, Հայաստանում տեղի է ունեցել առանց բռնությունների հեղափոխություն, փոփոխություններ, որի արդյունքն այսօր քաղում ենք: Ես խնդիր չունեմ իմ ասածների հետ առերեսվելու»,-ասաց Մարուքյանը, ում խոսքերով, իրեն կարող են մեղադրել, եթե ինչ-որ բան խոսք տա ու չանի:

Նույն շարքից