Քաղաքական 

Էն որ «Համազասպ, զուսպ եղիր» այդ Համազասպն է. Մարուքյանը՝ Իմ քայլի պատգամավորի մասին

Այսօր՝ ապրիլի 16-ին, խորհրդարանում Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, խոսելով ԱԺ նիստի մեկնարկին տեղի ունեցած միջադեպի մասին, հայտարարեց, որ ԱԺ-ն քաղաքական հարթակ է, ուժերը չեն հավաքվել իրար գովելու, կենացներ ասելու համար, հնարավոր են բանավեճեր, որոնք մնում են քաղաքական հարթության վրա:

Մարուքյանը նշեց, որ աշխարհի խորհրդարաններում ջարդում ու փշրում են, իսկ Հայաստանում նման բան չկա, ուղղակի բանավեճեր են լինում. «Անձնական հարթություն չի կարող անցնել: Վիրավորանքներ չեն կարող լինել»:

Ինչ վերաբերում է «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանի դժգոհություններին, որ Մարուքյանը դահլիճից դուրս գալիս դուռն ուժեղ է փակում, իսկ նիստերի ժամանակ հեռախոսով է զբաղվում, ԼՀԿ-ականն ասաց. «Էն որ «Համազասպ, զուսպ եղիր» այդ Համազասպն է: Համազասպը կարող է ստուգել ԱԺ կայքը և տեսնել, թե խմբակցությունը քանի նախագիծ է ներկայացրել, թե ինչպես է կուսակցությունը շարժվում առաջ, թե որքան քաղաքացի է ընդունում: Այն աշխատանքը, որը մենք կատարել ենք այս փոքր ռեսուրսով, նրանք դրա 0,5 տոկոսը դեռ չեն արել»:

Ինչ վերաբերում է դուռը փակելուն, Մարուքյանն ասաց, որ այն ծանր է, շրխկում է, Համազասպի ու մեծամասնության հետ կապ չունի, իսկ հեռախոսով բոլորն են գործ անում դահլիճում:

Նույն շարքից