Հասարակություն 

Մեղրիի զորամասի միջադեպի փաստով մեղադրանք է առաջադրվել մի քանի զինծառայողների

Մեղրիի զորամասում զինծառայողների անհնազանդության, զորամասը լքելու և դրան հետևած իրադարձությունների փաստով հարուցված քրգործի շրջանակում դատախազի ցուցումով մեղադրանք է առաջադրվել մի քանի զինծառայողների։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Զինծառայողներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ զինծառայության առանձին պարտականություններ կատարելուց հրաժարվելը», - նշեց Արևիկ Խաչատրյանը։

 

 

Նույն շարքից