Հրշեջ ծառայությունը կարողացել է Փարիզի Աստվածամոր տաճարի փլուզումը կանխել վերջին րոպեներին, երբ մի քանի րոպե է մնացել մինչև աղետը: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ՆԳՆ-ին կից պետքարտուղար Լորան Նունյեզը:
Շինությունը փրկվել է, երբ մինչև ավերվելը մնացել է 15-30 րոպե, ասել է պաշտոնյան:
Նունյեզը բացահայտել է, որ որոշիչ դերակատարում ունեցել է այն, որ հրշեջները սկսել են կրակը մարել տաճարի ներսից: Հենց այդ հրշեջներն են կարողացել վերահսկողություն հաստատել կրակի նկատմամբ և կանխել տաճարի աշտարակների փլուզումը: Ներսում գտնվող հրշեջները լրջորեն վտանգել են իրենց կյանքը:
Արվեստի գործերը, որոնք հաջողվել է փրկել, դեռ տաճարի ներսում են, դրանց թույլ կտրվի մոտենալ միայն 48 ժամ հետո, երբ անվտանգության աշխատանքներն ավարտին կհսցվեն: