Անհրաժեշտ ենք համարում պաշտոնապես անդրադառնալ մամուլում տարածված այն լուրին, թե իբրև ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գործով ստուգումների արդյունքում էական ոչինչ չհայտնաբերելով, իր մտերիմ շրջապատում ասել է, որ Միհրան Պողոսյանի վերաբերյալ որևէ խախտում չկա, բայց վերջինս հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովում լավ չի խոսել շեֆի հետ:
Նշվածի կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը երբևէ վերահսկողական գործունեություն չի իրականացրել այնպիսի մարմնում որտեղ պաշտոնավարել է Միհրան Պողոսյանը, հետևաբար՝ քննարկվող հայտարարություններն առարկայազուրկ են:
ՊՎԾ