Թուրք պատգամավոր Օզթյուրք Յիլմազը հայտարարել է, որ պետք է համապատասխան քայլեր ձեռնարկվեն՝ թույլ չտալու համար ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում և Սենատում Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը:
Թուրք խորհրդարանականը կարծում է, որ Իտալիայում և Իսպանիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո կա հավանականություն, որ նույնը կարվի նաև ԱՄՆ-ում:
Յիլմազի խոսքերով, այս տարի իրավիճակը տարբերվում է նախորդ տարիների իրավիճակից, քանի որ կա ռուսական C-400-ների, Գյուլենի կազմակերպության հարցը: Նա նշել է, որ Թուրքիան ու ԱՄՆ-ը շարժվում են տարբեր ուղղություններով:
Թուրք պատգամավորը նաև նշել է, որ Կոնգրեսում վատ մթնոլորտ է ձևավորվել Թուրքիայի նկատմամբ: