Այսօր՝ ապրիլի 16-ին, Ազգային ժողովը Գոռ Հովհաննիսյանին չընտրեց Սահմանադրական դատարանի դատավոր (կողմ՝ 24, դեմ՝ 75, անվավեր՝ 2):
Գոռ Հովհաննիսյանը պետք է ստանար պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ի (80) քվեն՝ ՍԴ դատավոր ընտրվելու համար։
Հիշեցնենք, որ Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Թեև քվեարկությունը փակ էր և չէր հայտարարվել, թե ինչպես է քվեարկելու խորհրդարանական մեծամասնությունը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթից կարելի էր ենթադրել, որ Իմ քայլը դեմ է քվեարկելու Հովհաննիսյանի թեկնածությանը: