Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ՆԱՏՕ-Ռուսաստան համագործակցության խզումը Հայաստանի վրա

analitik.am

«Ռուսաստանը Հայաստանի միակ ռազմավարական դաշնակիցն է, իսկ ինչը վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա Հայաստանի շփումը ՆԱՏՕ-ի հետ գործընկերական բնույթ է կրում»,- այս մասին Analitik.am-ի հետ զրույցում նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի օրակարգում չկա Հայաստանին անդամագրելու հարցը և Հայաստանի օրակարգում էլ չկա ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։

«Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ պետություն չէ և հետևաբար ՆԱՏՕ-ն չի կարող որևէ պարտավորություն դնել Հայաստանի վրա, մասնավորապես այն հարցի շուրջ, որ Հայաստանի Հանրապետությունը զինատեսակներ գնում է Ռուսաստանի դաշնությունից»,- նշեց միջազգայնագետը։

Նա այդ ամենը բացատրում է նրանով՝ ՆԱՏՕ-ն գիտակցում է, որ ՀՀ-ն չունի այնքան ռեսուրսներ, որով կարողանա զինատեսակներ ձեռք բերել այլ երկրներից մասնավորապես՝ Իսրայելից, Սաուդյան Արաբիայից և այլն։

Պարոն Սարգսյանը ՆԱՏՕ-Ռուսաստան կապի խզումը կապում է ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման հետ, որը ըստ նրա բերել է այս վիճակին։

Նշենք, որ երեկ Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն լիովին դադարեցրել են քաղաքացիական և ռազմական ոլորտներում համագործակցությունը:

 

Նույն շարքից