Քաղաքական 

Վոժդը շատ ցավոտ է ընդունել Արմեն Սարգսյանի որոշումը

«Իրավունք» թերթը գրում է. «ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը ԱԺ-ում պատգա­մավորների ձայների 24 կողմ, 75 դեմ հարաբերակցությամբ չընտրվեց: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցեց 101 պատգամավոր:

Գոռ Հովհաննիսյանը, որին համա­րում էին նախագահ Արմեն Սարգսյանի ներկայացուցիչը, չընտրվեց: Քաղաքա­կան կուլիսներում դա համարում են Նիկոլ Փաշինյանի պատասխանը Արմեն Սարգսյանին:

Ըստ խոսակցություննե­րի՝ վոժդը շատ ցավոտ է ընդունել այն փաստը, որ իր կողմից աշխատանքից հեռացված Մարգարիտա Ազարյանն անցել է աշխատանքի որպես Արմեն Սարգսյանի օգնական: Դա ընկալվում է որպես ցու­ցադրական մարտահրավեր»:

 

Նույն շարքից