Կանադական Մոնրեալ քաղաքում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
«Horizon Weekly»-ն հայտնում է, որ քաղաքային խորհրդի կողմից ընդունված որոշմամբ այսուհետ ապրիլի 24-ը լինելու է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակի օրը:
Քաղաքի իշխանությունները նաև հորդորել են Կանադայի մեծությամբ երկրորդ քաղաքի բնակիչներին հարգել ավելի քան 50 հազար հայերի ցավը, ովքեր հիմնականում հենց ցեղասպանությունը վերապրածների ներկայացուցիչներ են:
Քաղաքապետ Վալերի Պլանտեն ստորագրել է որոշումը: