Բարի օր Քաղաքականություն 

Մի խեղաթյուրեք փաստերը․ Արտակ Զեյնալյանին հիշեցրեցին իր ընդդիմադիր գործունեությունը

analitik.am

Ազգային ժողովը շարունակում է քննարկել կառավարության կառուցվածքի մասին նախագիծը: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պատասխանում է պատգամավորների հարցերին:

Հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանը Զեյնալյանին հիշեցրեց վերջինիս ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ գործունեության մասին՝ հայտարարելով, որ այդ ընթացքում վերջինս միշտ քննադատել է կառավարությանը հապճեպ օրենսդրական նախաձեռնություններ բերելու համար: Գորգիսյանի համար անհասկանալի է, որ այս դեպքում նույն ձեռագիրն է որդեգրվել արդեն նոր իշխանությունների կողմից: Գորգիսյանը դժգոհ է, որ «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած նախագիծը կետ առ կետ չի քննարկվել. «Դուք լսել եք պարոն Մարուքյանի զեկույցն ու ասել մերժելի է, այնինչ պետք է կետ առ կետ քննարկվեր: Սրան գումարած կային նաև արտախորհրդանական ուժերի առաջարկությունները, որոնց հանձնաժողովի նիստում անդրադարձ չի կատարվել, չնայած ԱԺ կանոնակարգով պետք է դրանք քննարկվեին: Ի՞նչ փոխվեց Ձեզ մոտ պարոն Զեյնալյան, որ սկսեցիք այսպես վերաբերվել ԱԺ-ին»:

Զեյնալյանը նշեց, որ իր սկզբունքայնության վերաբերյալ հարցադրումն օրակարգի հետ կապ չունի և քաղաքական փոքրամասնությունների հնարքներից է. ««Edraft» կայքում տեղադրված առաջարկությունները կառավարությունում քննարկվել են: ԱԺ կանոնակարգ օրենքով չի ասվում, որ դրանք պետք է պետաիրավական հանձնաժողովում քննարկվեն: Մենք պարոն Մարուքյանի առաջարկությունները կետ առ կետ քննարկել ենք, պետաիրավականում դրանք կետ առ կետ քվեարկվել են, թեև Մարուքյանի կողմից առաջարկ եղավ փաթեթով քվեարկել:

Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ սա կառավարության բացառիկ իրավասությունն ու լիազորությունն է որոշելու, թե ինչ կառուցվածքով կարող է իրականացրել ԱԺ-ի հաստատած ծրագիրը: Կառավարությունը հանդես է գալիս իրեն քվե տված ժողովրդի անունից, արտահայտում է ժողովրդի կամքը: Այս պահին այս կառուցվածքն է, որ մենք գտնում ենք հնարավոր է սրանով իրականացրած Սահմանադրությամբ մեր վրա դրված պարտականությունները և ծրագրով սստանձնած պարտավորությունները»:

Գորգիսյանն իր հերթին ասաց, որ կետ առ կետ քվեարկվել է, սակայն չի քննարկվել. «Խնդրում եմ մի խեղաթյուրեք փաստերը: Այո, հապճեպ ռեժիմով է սա բերվել։

Հերքում եմ Ձեր հայտարարությունը դրա վերաբերյալ: Մեզ համար ընդունելի է այն տարբերակը, որը մենք ենք ներկայացրել, դրանից տարբերվող ցանկացած տարբերակ առաջին ընթերցմամբ ընդունելի չէ: Բոլորը քննարկվել են մեր կողմից, մի խեղաթյուրեք փաստերը: Այս պահին այս կառուցվածքն է մեզ համար ընդունելի»:

Նույն շարքից