Հասարակություն 

Հայկ Մարությանի ուղերձը՝ եզդի ժողովրդի Նոր տարվա տոնի առիթով

Երևանի եզդի համայնքի սիրելի ներկայացուցիչներ,

այսօր Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում ապրող եզդիները նշում են իրենց ամենակարևոր ու գեղեցիկ տոներից մեկը՝ Տաուսի Մալակի տոնը:

Մեր երկու ժողովուրդներն անբաժան եղբայրներ են, որոնք դարեր ի վեր միասին հաղթահարել են պատմության պարտադրած արհավիրքները և այսօր ձեռք ձեռքի կերտում են միասնական հայրենիքի՝ Հայաստանի ապագան:

Շնորհավորում եմ սրբազան տոնի կապակցությամբ, մաղթում եմ բարեկեցություն և երջանկություն՝ ի փառս մեր ժողովուրդների և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության:
Աստված մեզ պահապան:

 

Երևանի քաղաքապետ
Հայկ Մարության

 

Նույն շարքից