Հասարակություն 

Համակարգ ընդունվել եմ ամուսնուս նպատակները կատարելու խաթր. ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սպանված ոստիկանի կին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Սասնա ծռեր խմբի գործով դատական նիստը:

Այսօր՝ ապրիլի 17-ին ցուցմունք տվեց սպանված ոստիկաններից Յուրի Տեփանոսյանի կինը, ում խոսքերով, ամուսինն իր կամքով է նստել մեքենայի ետևում, որևէ մեկը չի ստիպել դա անել. «Դա շատ կարևոր է, քանի որ ավել-պակաս խոսակցություններ կան, որ նրան ստիպել են ետևում նստել: Սակայն նա իր կամքով է նստել ավտոմեքենայի ետևում և այդ պահին խաղ խաղալիս է եղել»:

Արփինե Թումասյանը նշեց, որ մինչ զոհվելը Տեփանոսյանը մոտ 6 տարի աշխատել է համակարգում, հրամանատարը եղել է Գրիգորյան Գուրգենը:

Տիկին Թումասյանը հայտնեց, որ ինքն այդ ժամանակ ոստիկանության ծառայող չի եղել, որոշել է ծառայության անցնել 2016 թվականի հոկտեմբերից, մինչ այդ աշխատել է իրենց սեփական խանութում. «Ես իմ կամքով անցել եմ ծառայության, իմ ամուսինը նպատակներ է ունեցել, ես պետք է անեմ այն ամենը, ինչն ինքը ձգտել է անել: Դրա խաթր եմ ընդունվել համակարգ»:

Տեփանոսյանի կինն ասաց, որ հրամանատար Գրիգորյանի հետ ընտանիքներով մոտ են եղել, վերջինս նաև պետք է լիներ իրենց երեխաների քավորը:

Արփինե Թումասյանը վստահ է, որ իր ամուսնուն սպանել են խմբի անդամները, իսկ Յուրիի հայրը պնդում է, որ որդուն սպանել են ոստիկանները:

Նույն շարքից